Բոբ Դիլանը կժամանի Շվեդիա՝ ստանալու իր Նոբելյան մրցանակը

Armenpress 17:02, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը, որին անցյալ տարվա հոկտեմբերին պարգեւատրել են գրականության Նոբելյան մրցանակով, առաջիկա հանգստյան օրերին կժամանի Շվեդիա եւ կստանա պարգեւը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC-ն:
Դիլանն ինքը ներկա չի եղել մրցանակի հանձնման արարողությանը: Նա նաեւ մինչ այժմ չի կարդացել ավանդական դասախոսությունը, ինչը պայման Է 910 հազար ԱՄՆ-ի դոլարի չափով պարգեւի դրամական բաղադրիչն ստանալու համար. Դիլանն այն պետք Է կարդա մինչեւ հունիսի 10-ը: Շվեդական ակադեմիայի հաղորդագրության համաձայն, որը հանձնում Է Նոբելյան մրցանակը, ամենայն հավանականությամբ, երգիչը ոչ թե անձամբ կկարդա դասախոսությունը, այլ այն կուղարկի տեսագրությամբ: 
Նշվում Է, որ Դիլանն անձամբ հանդիպում կունենա ակադեմիայի անդամների հետ եւ կվերցնի անվանական դիպլոմն ու մեդալը: Բացի այդ, այս հանգստյան օրերին նա երկու համերգ կտա Շվեդիայի մայրաքաղաքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am