Կենտրոնական բանկը ապրիլի 1-ը հայտարարել է գործառնական օր

Armenpress 10:40, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի ապահովումն ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկ 2017 թ. ապրիլի 1-ը հայտարարում է գործառնական օր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am