Ձանձրացող 100-ամյա թոշակառու ամերիկացուն թույլ են տվել աշխատել ծննդյան օրը

Armenpress 11:48, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին գործատուն ձանձրացող 100-ամյա թոշակառու ամերիկացուն թույլ Է տվել մեկ օրով զբաղեցնել նախկին պաշտոնը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:  
Երեք տարի առաջ Բիլ Հանսենը՝ Նյու Ջերսիի նահանգից, հեռացել Է Hutchinson Plumbing, Heating and Cooling ընկերությունից, որն զբաղվում Է խողովակների տեղադրմամբ եւ օդորակման ու ջեռուցման համակարգերի տեղակայմամբ: Թոշակի անցնելով՝ երկարակյացը հասկացել Է, որ ատում Է անգործ նստելը: Տղամարդը երազում Էր կրկին տեսնել իր աշխատատեղը. 32 տարի նա համակարգում Էր շինարարական թույլտվությունների ստացումը:   
Երբ լրացել Է Հանսենի 100 տարին, ընկերության ղեկավար Ֆրեդ Հաթչինսոնը կատարել Է նրա ցանկությունը: Տարեց տղամարդուն հրավիրել են Hutchinson Plumbing, Heating and Cooling, տնօրենն առաջադրանքների ցուցակ Է կազմել ամբողջ օրվա համար, իսկ նախկին գործընկերները հոբելյարին շնորհավորել են ծննդյան օրվա առթիվ եւ տորթ բերել: Իր աշխատանքի դիմաց Հանսենն ստացել Է խորհրդանշական աշխատավարձ՝ 1 դոլար:   
100-ամյա ամերիկացին համարում Է, որ իր բախտը բերել Է: «Երբեք այնպիսի աշխատանք չեմ ունեցել, որին առավոտները չուզենայի գնալ»,- ասում Է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am