Ջենիֆեր Լոուրենսը նկարահանվել Է Dior-ի գովազդում

Armenpress 13:13, 30 Մարտ, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը մասնակցել Է Dior ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին հայտնել Է WWD-ն:
Նա ներկայացրել Է պայուսակների ու աքսեսուարների նոր հավաքածու՝ չոկերներ, մանյակներ ու մատանիներ: Լուսանկարներում դերասանուհին ներկայացել Է առանց մակիաժի, իսկ լուսանկարիչ Բրիջիտ Լակոմբը լուսանկարները չի ռետուշել: 
Լոուրենսն առավել հայտնի Է «Քաղցած խաղեր» եւ «Իքս մարդիկ» ֆրանշիզաներում խաղացած դերերով: Նա «Օսկար» մրցանակի Է արժանացել «Իմ ընկերը խենթ Է» ֆիլմի համար եւ պարգեւի Է անվանակարգվել «Խարդախություն ամերիկյան ձեւով» կինոնկարում կատարած աշխատանքի համար:
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել Է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր: 
Dior-ն արդեն հայտնի դերասանների Է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել Է Ջոնի Դեփը:  
Նորաձեւության տան ոսկերչական ուղղությունը գլխավորում Է զարդերի դիզայներ Վիկտորյա դե Կաստելլանը: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am