ՀԾԿ հանձնաժողովի անդամներին պետք է ընտրի խորհրդարանը

Armenpress 14:27, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները պետք է ընտրվեն խորհրդարանի կողմից: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մինչ այս հանձնաժողովի անդամներին նշանակում էր ՀՀ Նախագահը, իսկ ըստ ՀՀ նոր  Սահմանադրության` այդ լիազորություններն անցնում են խորհրդարանին: 

Միաժամանակ, հանձնաժողովին վճարվող թույլտվությունների տուրքերից (էլեկտրակայանների շինարարության, էլեկտրականության արտադրման և այլն) ՀԾԿՀ-ն մեկ տոկոս կտրամադրի սպառողների իրավունքների պաշտպանության ՀԿ-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am