Մատչելի տոկոսադրույքով գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգային ծրագիրը գործում է

Armenpress 16:10, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատչելի տոկոսադրույքով գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգային ծրագիրն արդեն մեկնարկել է և արդեն իսկ ՓՄՁ ՈՒՎԿ-ում ներկայացվել են 7 հայտ, որոնք վերջնական փուլում են: Այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` ընդհանուր առմամբ մարզերից ներկայացվել են 33 հայտ, որոնք քննարկումների փուլում են:

«Մատչելի տոկոսադրույքով գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգային ծրագրի շրջանակում այս պահին միայն ՓՄՁ ԶԱԿ-ն է տրամադրում ցածր տոկոսով վարկեր: Գյուղտեխնիկա ներմուծող «Սպեցմաշ» ընկերությունը ստորագրել է պայմանագիր: Ծրագրում ներգրավվելու համար կան պայմաններ, որ պետք է բավարարվեն: Սպասում ենք մի շարք այլ ֆինանսական կառույցների մասնակցությունն այս ծրագրին»,-ասաց ՀՀ գյուղնախարարը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am