Կարայանն իրատեսական է համարում այն ներդրումային ծրագրերը, որոնց ֆինանսավորումներն արդեն կան

Armenpress 16:17, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իրատեսական է համարում այն ներդրումային ծրագրերը, որոնց ֆինանսավորումներն արդեն կան: Կարայանն այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժերի կողմից ներդրումների վերաբերյալ խոստումներին:

«Ներդրումն իրատեսական է այն դեպքում, երբ կա ներդրումային ծրագիր, կա ֆինանսավորող և կա իրականացնող: Այդ երեք հանգամանքների դեպքում նոր ես ծրագրերը համարում եմ իրատեսական: Իմ կողմից միշտ հայտարարվել են այն ծրագրերը, որոնք այդ երեք բաղադրիչներն ունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարայանը:

Հարցին, թե իրատեսակա՞ն է վարչապետ Կարեն Կարապետյանի խոստացած 3.2 մլրդ դոլարի ներդրումը, Կարայանը պատասխանեց. «Վարչապետի 3.2 մլրդ-ի տակ կոնկրետ ծրագրեր կան, կա կոնկրետ ֆինանսավորման աղբյուր»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am