Նախընտրական քարոզարշավում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը Կարեն Կարապետյանն է. «Սոցիոմետր»

Armenpress 20:34, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի վերջին հարցումների համաձայն նախընտրական քարոզարշավում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: 

«Կարեն Կարապետյանն այսօր ամենազդեցիկ, ամենախոստումնալից, ամենաընդունելի քաղաքական գործիչն է, նրա վարկանիշը հարցումների երեք ցուցանիշներով կազմում է մոտ 60 նիշ, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ 40 նիշ։ Բնակչության մեծ մասն իրենց հետ մեծ հույսեր է կապում»,-նշեց Ադիբեկյանը:

Նրա խոսքով` քաղաքական ուժերի համար նաև կարևոր է վարկանիշային թեկնածուների ազդեցությունը:

«ՀՀԿ-ն Տավուշի մարզում զիջում է «Ծառուկյան» դաշինքին, սակայն հարցվածների մեծ մասն ասել է, թե նախընտրում է ՀՀԿ ռեյթինգային թեկնածու Գրիգոր Ավալյանին, հետևաբար ձայնը տալու են Հանրապետական կուսակցությանը», - ասաց Ադիբեկյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am