Արգենտինայի նախագահին զանգահարելն ավելի հեշտ է, քան Մեսիին. Մարադոնա

Armenpress 21:57, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան տեղեկացրել է, որ չի կարողացել կապնվել արգենտինացի հարձակվող Լիոնե Մեսիի հետ, ում վերջերս որակազրկել են չորս խաղով` մրցավարին վիրավորելու պատճառով:

«Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին զանգահարելն ավելի հեշտ է, քան Մեսիին: Ես Լիոնելին զանգահարել եմ շատ անգամ, ցանկանում էի խոսել նրա հետ, սակայն նա ինձ այդպես էլ չպատասխանեց»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sport.es-ը, ասել է Մարադոնան:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Մարադոնան պնդել է Մեսիի որակազրկումը, սակայն մասնագետն ավելի ուշ հանդես է եկել հերքմամբ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am