Google-ում որոնումը կսկսի տվյալներ ցույց տալ տեղեկությունների հավաստիության մասին

Armenpress 16:28, 7 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google կորպորացիան ապրիլի 7-ին որոնման եւ նորությունների ծառայություններում կավելացնի տեղեկությունների ստուգման մեխանիզմ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Verge հրատարակությանը: 
Հրատարակությունը նշում Է, որ Google-ը կօգտագործի հղումներ հատուկ ռեսուրսների, որոնք ստուգում են տեղեկատվության հավաստիությունը, օրինակ՝  PolitiFact եւ Snopes, եւ Էկրանին կցուցադրի ճիշտ Է պնդումը թե ոչ: 
Հրատարակությունը բերում Է սքրինշոթ այս գործառույթի կիրառմամբ: Հարցման Էջում նշված Է. «27 միլիոն մարդ ստրուկ Է»: Որոնման տողի տակ նշված Է. «Ստուգված Է PolitiFact-ի կողմից փաստական սխալների առկայության առումով. գործնականում ճիշտ Է», նաեւ վկայակոչվում Է հաստատող հոդվածը:
Հրատարկությունը գրում Է, որ Google-ի մտցրած գործառույթը թույլ կտա ինտերնետ-օգտատերերի ուշադրությունը հրավիրել փաստերն ստուգող կազմակերպությունների վրա, բայց չի օգնի պայքարել Google-ի հարթակում կեղծ նորությունների տարածման դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am