Deprecated: trim(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home/armenpress/www/armenpress.am/app/includes/moduls/amp.php on line 55
Արման Նավասարդյանը կարծում է, որ կորեական խնդիրը կարող է հետ մղել սիրիական խնդրի հանդեպ ուշադրությունը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն

Արման Նավասարդյանը կարծում է, որ կորեական խնդիրը կարող է հետ մղել սիրիական խնդրի հանդեպ ուշադրությունը

Armenpress 21:35, 12 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծում է, որ մարդկության համար առավել մեծ վտանգը գալիս է Հեռավոր Արեւելքից, մասնավորապես՝ Հյուսիսային Կորեայից:

«Միգուցե նոր զարգացումներ լինեն, եթե Չինաստանը եւ ԱՄՆ-ն չկարողանան գալ ընդհանուր հայտարարի: Իսկ Կորեան այն երկիրը չէ, որին կարելի է մատների արանքով նայել, որովհետեւ այն հզոր բանակ ունեցող երկիր է, այնտեղ ծառայում են  մինչեւ 12 տարի, ունեն ժամանակակից զինամթերք, մինչեւ 2000 կմ հեռավորության հրթիռներ, աշխատում են 8000 կմ հրթիռների վրա:  Այսօր նրանք կարող են հարվածել Միացյալ Նահանգներին ու ոչ միայն նրան, այլեւ ողջ տարածաշրջանին: Հյուսիսային Կորեայի ֆինանսների, արդյունաբերության 60 տոկոսը Չինաստանից է գալիս, դրա համար առաջին խնդիրը, որ բարձրացրեց ԱՄՆ դեսպանն այն է, որ Չինաստանը կարող է միջամտել հարցին, այսինքն՝ ամբողջ տարածաշրջանը կարող է շղթայական ռեակցիայի մեջ հայտնվել: Հարավային Կորեայի դեպքում,  բավական է մի ռումբ գցել, եւ հազարավոր մարդիկ կզոհվեն: Տարածաշրջանը ներառում է Ճապոնիան, Ֆիլիպինները, եւ սահմանն այնպիսին է, որ եթե այնտեղ սկսվեն ռազմական գործողություններ, հարվածի տակ կհայտնվի նաեւ Ռուսաստանի հեռավոր արեւելքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:  

Արման Նավասարդյանը հավանական համարեց այն, որ այսօր աշխարհում ամենախոշորը համարվող սիրիական խնդիրը կարող է դառնալ հերթականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am