Արգենտինական Կորդովայում հայկական խաչքար է օծվել

Armenpress 10:54, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի երկրորդ ամենամեծ քաղաքի` Կորդովայի հրապարակում ապրիլի 18-ին խաչքար է օծվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Prensa Armenia-ն:

Խաչքարը, որը նվիրաբերել է արգենտինահայ Քրիստիան Մերդինյանը, օծվել է Կորդովայի փոխնահանգապետ Մարտին Լարյորայի, քաղաքապետ Ռամոն Մեստրեի, Արգենտինայում Հայաստանի դեսպան Էսթեր Մկրտումյանի, Կորդովայի հայ համայնքի ղեկավար Էդուարդո Թոթուչյանի, հայ հոգևոր հայրերի ներկայությամբ:

Ավելի քան 4 մլն բնակչություն ունեցող Կորդովայում շուրջ հինգ հազարանոց հայկական համայնք կա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am