Մեկ գրամ ոսկու գնման գինը սահմանվել է 18 հազար 205.63 դրամ

Armenpress 11:27, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանը սահմանել է ազնիվ մետաղների գնման և բացթողնման՝ ապրիլի 17-23-ի գները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ ժամանակահատվածում ոսկու գնման գինը մեկ գրամի դիմաց կազմել է 18 հազար 205.63 ՀՀ դրամ, իսկ բացթողնման գինը՝ 19 հազար 788.72 դրամ:

Արծաթի գնման գինը մեկ գրամի դիմաց 261.61 դրամ է, իսկ բացթողնմանը` 284.36 դրամ:

Պլատինի համար սահմանված գինը մեկ գրամի դիմաց 13 հազար 755.96 է, իսկ բացթողնմանը` 14 հազար 952.13 դրամ:

Պալադիում ազնիվ մետաղի գնման համար սահմանվել է մեկ գրամի դիմաց 11 հազար 466.28 դրամ, բացթողնման համար՝ 12 հազար 463.35 դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am