Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են իրականացնելու
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են համատեղ զորավարժություններ իրականացնել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Զորավարժություններին ներգրավված են լինելու մեծ թվով զինծառայողներ, զրահատեխնիկա, ականանետեր, ռազմական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային համալիրներ:
Զորավարժությունները տեղի են ունենալու Ադրբեջանում 2017թ.-ի մայիսի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ