«Աստղային պատերազմների» նոր մասը կցուցադրվի 2019 թվականի մայիսի 24-ին

Armenpress 10:45, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Walt Disney Company-ն и Lucasfilm-ը հայտնել են «Աստղային պատերազմներ» կինոհերոսապատումի նոր մասի թողարկման ժամկետը: Իններորդ Էպիզոդի  ցուցադրումը կսկսվի 2019 թվականի մայիսի 24-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:Այդ ֆիլմը եզրափակիչը կդառնա  «Աստղային պատերազմների» երրորդ եռերգության շարքում, ասված Է տիեզերական սագային նվիրված պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ֆիլմի անվանումը դեռեւս հայտնի չԷ, կինոնկարի ռեժիսոր Է դարձել Քոլին Թրեւորոուն:Նոր ֆիլմում կհայտնվի արքայադուստր Լեա Օրգանան, որին մարմնավորել Էր անցյալ տարվա դեկտեմբերին մահացած դերասանուհի Քերի Ֆիշերը: Ավելի վաղ հանգուցյալի հարազատները Disney ստուդիային թույլ են տվել օգտագործել Ֆիշերի մասնակցությամբ կադրերը:Յոթերորդ Էպիզոդը Էկրաններ Է բարձրացել երկու տարի առաջ՝ 2015 թվականին: Դա «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմն Էր, որը դրամարկղային մուտքերի բազմաթիվ ռեկորդներ սահմանեց: 2016 թվականին վարձույթ դուրս եկավ «Փախստակ մեկ. «աստղային պատերազմներ: Պատմություն» կինոնկարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am