Մերկելը բարձր Է գնահատել Brexit-ի շուրջ ԵՄ-ի երկրների փոխըմբռնման մակարդակը

Armenpress 13:05, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրները մեծ փոխըմբռնում ունեն Brexit-ի վերաբերյալ բանակցությունների հանգուցային ուղղությունների շուրջ, ինչի մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը համերկրային կառավարության անունից Բունդեսթագում հայտարարությամբ Է հանդես Է եկել Բրյուսելում Brexit-ին նվիրված ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Որքան ինձ հայտնի Է, 27 երկրների ներկայացուցիչների միջեւ մեծ փոխըմբռնում կա Brexit-ի շուրջ բանակցությունների հանգուցային ուղղությունների հարցում»,-ասել Է կանցլերը, հավելելով, որ խոսքը վերաբերում Է ոչ միայն մնացած անդամ պետությունների, այլեւ ԵՄ-ի՝ «որպես մեկ ամբողջության» շահերին: «Մենք մտադիր ենք միասնության հստակ ազդանշան տալ»,-ընդգծել Է Մերկելը, հավելելով, որ ապրիլի 29-ին կայանալիք գագաթնաժողովում «ընդունվելու են բանակցությունների հիմնական ուղղությունները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am