Հունահռոմեական ոճի ըմբիշները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Armenpress 13:11, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելառուսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստայկի քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքին մասնակցում են Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը, Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը, Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98կգ):

Հավաքը գլխավորում է ընտրանու գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Թիմը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա մայիսի 2-7-ը Սերբիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am