Հանքավանում կանցկացվի համահայկական «Նաիրի» փառատոնը

Armenpress 14:45, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարի մտահաղացմամբ եւ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ այս տարի Հանքավանում կանցկացվի  ժողովրդական գործիքների փառատոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ փառատոնը կկրի «Նաիրի» անվանումը: «Այն անցկացվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Հանքավանում փառատոնի շրջանակում արդեն իսկ ստեղծվել են հայկական տարաբնույթ ժողովրդական գործիքների պատկերներով հուշաքարեր»,-ասաց նա:

Սրապիոնյանի խոսքով` փառատոնը համահայկական է լինելու: Մրցանակաբաշխության ժյուրին կազմված է լինելու պրոֆեսիոնալ երաժիշտներից: «Ապրիլի 28-ին Սփյուռքի նախարարությունում գումարվելու է ժյուրիի առաջին նիստը»,-ասաց Սփյուռքի նախարարի տեղակալը:

Մայիսի 6-ին Հանքավանում ծառատունկ է անցկացվելու, եւ յուրաքանչյուր տարի այնտեղ ամեն մի մրցանակակրի անունով ծառ է տնկվելու:

Փառատոնի արդյունքներն ամփոփվելու են սեպտեմբեր ամսին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am