Սիրիայի առաջին տիկինը հանդիպել է հալեպահայ նահատակ Գրիգոր Աշնաքլյանի ընտանիքի հետ

Armenpress 15:27, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ Ասադը հանդիպել է Հալեպի համար մղված մարտերի ընթացքում զոհված Գրիգոր Աշնաքլյանի ընտանիքի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Առաջին տիկինը նշել է, որ Գրիգոր Աշնաքլյանը հաղթանակի ճանապարհով ընթացող Սիրիայի երկնքում աստղ է դարձել: «Ահաբեկչության դեմ մեր պատերազմը ճակատագրի եւ գոյության կռիվ է: Սիրիայի զավակներն իրենց արյան գնով են պայքարում ահաբեկչության դեմ»,-ասել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am