ՀՀ ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Armenpress 20:34, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 27-ին չհայտարարված այց է իրականացրել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ-ի արդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ՄԻՊ-ին հասցեագրված դիմումների հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները հոսպիտալի բժշկական անձնակազմի հետ քննարկել են զինծառայողների առողջական վիճակի, բուժման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև զինծառայողներին պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հետ կապված հարցերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am