Աբեն որոշակի առաջընթաց է արձանագրել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կազմման ուղղությամբ

Armenpress 21:35, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերյան հանդիպումից հետո կատարվել են կոնկրետ քայլեր խաղաղության պայմանագրի կազմման ուղղությամբ:

«Մենք իմ հարազատ Նագատո քաղաքում հայտարարել են մեր վճռականությունը կարգավորել խաղաղության պայմանագրի հարցը մեր սեփական ձեռքերով: Դրանից հետո անցել է չորս ամիս, և ես ժամանել եմ Մոսկվա` կատարելով խոստումս: Անցած չորս ամսվա ընթացքում կատարվել են կոնկրետ քայլեր մեր ընդհանուր նպատակի ուղղությամբ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Աբեն:

Նա նաև այս քայլերի զարգացման վստահություն է հայտնել:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am