Մեսին միայն մեկ անգամ` Զիդանից է խնդրել փոխանակվել մարզաշապիկներով

Armenpress 21:56, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարեսլոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին խոստովանել է, որ իր կարիերայում միայն մեկ անգամ է ուրիշ խաղացողի խնդրել խաղից հետո փոխանակվել մարզաշապիկով: Արգենտինացու խոսքով, դա եղել է «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը, որը ներկայում գլխավորում է արքայական ակումբը: «Ես այն մարդը չեմ, ով այլ խաղացողների խնդրում է փոխանակվել մարզաշապիկով: Ես մարզաշապիկ խնդրել եմ միայն մեկ անգամ` Զիդանից: Գուտին երկու անգամ ինձնից մարզաշապիկ է խնդրել, երբ մենք խաղում էինք «Նոու կամպ»-ում, իսկ հետո «Սանտյագո Բեռնաբեու»-ում: Ես փոխանակվում եմ, եթե որևէ մեկը խնդրում է ինձ, եթե ոչ, ապա ես չեմ փնտրում, թե ում հետ փոխանակվեմ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով championat.com-ը, ասել է մեսին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am