ՄԱԿ-ում անընդունելի են համարել հարձակումը Մակեդոնիայի խորհրդարանի վրա

Armenpress 10:10, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարձակումը Մակեդոնիայի խորհրդարանի վրա եւ նրա պատգամավորներին ծեծի ենթարկելն անհարդուրժելի են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով երկրի իրադրությունը խորհրդարանի խոսնակի ընտրություններից հետո:«Բռնությունը, որն ուղղված Է ժողովրդավարության ինստիտուտների եւ ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների դեմ, անհանդուրժելի Է»,- ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության  մեջ:        Ապրիլի 27-ին Մակեդոնիայի խորհրդարանի խոսնակ Է ընտրվել Էթնիկ ալբան Թալաթ Ջաֆերին: Դա դժգոհություն Է առաջացրել եւ հանգեցրել բողոքավորների հարձակմանը խորհրդարանի վրա: Բողոքավորները երեկոյան բռնությամբ ներխուժել են Հանրապետության ժողովի շենք եւ ծեծել ընդդիմության առաջնորդ Զորան Զաեւին եւ ընդդիմադիր՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության մի քանի պատգամավորների, ինչպես նաեւ ալբան խորհրդարանական Զիյադին Սելին:     Երեկոյան Մակեդոնիայի ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումն իրականացրել Է պատգամավորների ազատման գործողություն, որոնց արգելափակել Էին խորհրդարանի մամուլի կենտրոնում:Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովն ուղերձով դիմել Է ազգին եւ հորդորել Է խոշորագույն կուսակցությունների առաջնորդներին՝ միասին քննարկել քաղաքական ճգնաժամից խաղաղ ելք գտնելու միջոցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am