Կառավարությունում կառուցապատման գործընթացների խթանման վերաբերյալ քննարկումներ են անցկացվել

Armenpress 15:47, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում ապրիլի 29-ին կայացել է Հայաստանում կառուցապատման ոլորտի աշխուժացման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շարունակվել է քննարկումը հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցման, թափանցիկության բարձրացման և կառուցապատման գործընթացների խթանման ուղղությամբ: Անդրադարձ է եղել կառուցապատողների կողմից ներկայացված առաջարկություններին և դրանց վերաբերյալ պետական գերատեսչությունների կարծիքներին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել կառուցապատող ընկերությունների հետ ակտիվ աշխատանքն առկա խնդիրների գույքագրման և համատեղ լուծումների մշակման ուղղությամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am