Facebook-ի լսարանը հասել Է 1,94 մլրդ մարդու

Armenpress 10:33, 4 Մայիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվն աշխարհում հասել Է 1,94 միլիարդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերաբերյալ այդ ընկերության՝ մայիսի 3-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվության մեջ:
Նշվում Է, որ ամսական թեկուզեւ մեկ անգամ սոցցանց մտնող մարդկանց  թիվն այս տարվա մարտի 31-ի դրությամբ կազմել Է 1,94 մլրդ: 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ նման օգտատերերը 1,65 մլրդ Էին, աճը կազմել Է 17 տոկոս: 
Ընդ որում ներկայում մոտավորապես 1,28 մլրդ մարդ Facebook մտնում Է ամեն օր: Ցուցանիշը 18 տոկոսի աճ Է արաձնագրել անցյալ տարվա առաջին եռամսյակի տվյալների համեմատությամբ: Այն ժամանակ նման օգտատերերի թիվը 1,09 միլիարդ Էր: 
Հաշվետու ժամանակաշրջանում Facebook-ի հասույթը կազմել Է 8,03 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 3,06 մլրդ դոլար: Երկու ցուցանիշներն Էլ գերազանցել են վերլուծաբանների սպասումները եւ ավելացել 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ: Այն ժամանակ հասույթը կազմել Էր 5,38 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 1,73 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am