Արփինե Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից

Armenpress 15:05, 17 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արփինե Հովհաննիսյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից»: 

Արփինե Հովհաննիսյանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի մայիսի 18-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am