Գևորգ Կոստանյանը և Ալիկ Սարգսյանն ազատվել են ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից

Armenpress 15:20, 17 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Գևորգ Կոստանյանին ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ. 1. Գևորգ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Ալիկ Սարգսյանն ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից: «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ. 1. Ալիկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- ասվում է հրամանագրում:

Գևորգ Կոստանյանը և Ալիկ Սարգսյանը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել են Ազգային ժողովի պատգամավոր: Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի մայիսի 18-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am