Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից

Armenpress 15:21, 17 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Ֆելիքս Ցոլակյանին ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ. 1. Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: 2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: 

Ֆելիքս Ցոլակյանն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել են Ազգային ժողովի պատգամավոր: Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի մայիսի 18-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am