Ամերիկացի բժիշկները ատամների հիվանդությունների նոր պատճառ են գտել

Armenpress 16:53, 17 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի բժիշկները ցույց են տվել, որ ավելցուկային քաշը բերանի խոռոչի, այդ թվում ատամների հիվանդությունների զարգացում Է առաջ բերում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հետազոտությունը հրապարակված Է Oral Diseases հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել Է EurekAlert!-ը:
Գիտնականները զննել են ստոմատոլոգների 160 սպասարկյալների՝ մարմնի նորմալ եւ ավելցուկային զանգվածով: Ավելի քան 23 բալ մարմնի զանգվածի ինդեքսով մարդկանց մոտ ավելի ծանր պերիոդոնտիտ Է զարգացած ատամնաբույժի այն սպասարկյալների համեմատությամբ, ովքեր մարմնի նորմալ զանգված ունեն:  
Նրանց մոտ, ում ինդեքսը գերազանցել Է 25-ը, պարոդոնտիտը վեցապատիկ գերազանցել Է մարմնի նորմալ զանգված ունեցող հաճախորդների այդ ցուցանիշը:
Գիտնականները նշում են, որ ճարպակալումն, ամենայն հավանականությամբ, բորբոքային  գործընթացներ Է առաջացնում բերանի խոռոչում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am