«Լեգենդ» սրտաձեւ սպիտակ ադամանդը գրեթե 15 մլն դոլարով վաճառվել Է Christie՚s-ի աճուրդում

Armenpress 11:28, 18 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սրտաձեւ անթերի սպիտակ ադամանդը՝ 92 կարատ քաշով, մայիսի 17-ի երեկոյան 14,99 միլիոն դոլարով վաճառվել Է Ժնեւի աճուրդում, ինչը համաշխարհային ռեկորդ Է այդ ձեւի թանկարժեք քարերի համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է Christie՚s աճուրդային տունը:
 “D” ամենաբարձր գունային կատեգորիայի սպիտակ թափանցիկ քարը կրում Է «Լեգենդ» անվանումը: Դա այդ տիպի ամենախոշոր ադամանդն Է, որը երբեւԷ դրվել Է աճուրդի:  
Ադամանդն աճուրդում ներկայացվել Է մարգարտե մանյակի կազմում, որն ստեղծել Է Boehmer et Bassenge ոսկերչական տունը: Թանկագին զարդի նոր տիրոջ անունը չեն հայտնում:
Սրտաձեւ ադամանդի վաճառքի նախորդ գնային ռեկորդը սահմանվել Է 2011 թվականին. 56,15 կարատ քաշով թանկարժեք քարն աճուրդով վաճառվել Է 10,9 միլիոն դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am