Եվրահանձնաժողովը Facebook-ին տուգանել Է 110 մլն եվրո

Armenpress 12:35, 18 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) Facebook-ին տուգանել Է 2014 թվականին WhatsApp մեսենջերի գնման պայմանների վերաբերյալ կանխահայտ սուտ տեղեկատվություն ներկայացնելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի զետեղված նյութերում: 
«Facebook-ը կատարել Է երկու առանձին խախտումներ՝ ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելով ընկերությունների միաձուլման ձեւում, ինչպես նաեւ հանձնաժողովի՝ տեղեկատվություն տրամադրելու հարցման պատասխանում: Եվրահանձնաժողովն այս խախտումները համարում Է լուրջ, քանի որ դրանք իրեն զրկել են գործարքի գնահատման համար անհրաժեշտ տեղեկություններից»,- ասված Է հայտարարության մեջ:       
Facebook-ի դեմ Եվրահանձնաժողովի պաշտոնական հետաքննությունն սկսվել Է 2016 թվականի դեկտեմբերին: Բրյուսելում նշել են, որ 2014 թվականին WhatsApp-ի ձեռքբերման գործարքի ուսումնասիրման շրջանակներում ընկերությունը հայտնել Էր, որ մտադրություն չունի Facebook-ի եւ WhatsApp-ի օգտատերերի հաշվառման գրանցումների ավտոմատ միավորում կատարել, սակայն 2016 թվականի օգոստոսին դա արվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am