Նյու Յորքի աճուրդում ավելի քան 50 մլն դոլարով վաճառվել Է Բեկոնի նկարը

Armenpress 13:56, 18 Մայիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում Christie՚s աճուրդում ամերիկացի նկարիչ Սայ Թվոմբլիի «Լեդան եւ կարապը» նկարը եւ բրիտանացի հռչակավոր Էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի «Ջորջ Դայերի երեք Էտյուդները» գործը վաճառվել են յուրաքանչյուրն ավելի քան 50 միլիոն դոլարով, ինչի մասին հայտնել Է France-Presse գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   
Թվոմբլիի գործը, որը նկարված Է յուղաներկով, գրաֆիտային մատիտով եւ մոմային կավիճներով, հայտնի նկարիչն ստեղծել Է այն բանից հետո, երբ Նյու Յորքից տեղափոխվել Է Հռոմ: Դրա համար անհայտ գնորդը տվել Է 52,8 միլիոն դոլար: 
Բրիտանացի Էքսպրեսիոնիստի՝1963 թվականի աշխատանքն աճուրդով վաճառվել Է 51,78 միլիոն դոլարով: Հռչակավոր տրիպտիխի տերը մի ժամանակ եղել Է անգլիացի գրող Ռոալդ Դալը: Նկարը ցուցադրվել Է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի թանգարաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am