Ցուցադրվել Է iPhone 8-ի վերջնական դիզայնը

Armenpress 16:53, 18 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հրապարակվել են iPhone 8-ի նոր լուսանկարները: Դրանք զետեղվել են BGR պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Աղբյուրները կարծում են, որ մակետն ստեղծվել Է Apple-ում հաստատված այն գծագրերով, որոնց հիման վրա կարտադրեն iPhone 8-ը: Դատելով ըստ նկարների՝ Apple-ի նոր սմարթֆոնում հետին կափարիչը պատրաստված Է ապակուց, իսկ կրկնակի խցիկը կլինի ուղղաձիգ, 3,5-միլիմետրանոց հարակցիչը բացակայում Է, ինչպես iPhone 7-ի վրա:   
Նոր iPhone-ը կներկայացվի 2017 թվականի աշնանը՝ Apple-ի ամենամյա շնորհանդեսի ժամանակ: Ըստ լուրերի՝ սմարթֆոնը կստանա 5,8-դյույմանոց OLED-դիսփլեյ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am