Պատանի շախմատիստները ոչ-ոքի խաղացին «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի երկրորդ տուրում

Armenpress 11:39, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կիրիշի քաղաքում տեղի ունեցան «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 2-րդ տուրում Արամ Հակոբյանը ոչ-ոքի խաղաց մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Կիրիլ Շևչենկոյի հետ, հաշտություն կնքվեց նաև Շանթ Սարգսյան – Նիկոլոզի Կաչարավա պարտիայում: 2-րդ տուրում 2-րդ հաղթանակը տոնեց Կիրիլ Շուբինը, իրենց պարտիաներն հաղթանակով ավարտեցին նաև Միխայիլ Նիկիտենկոն ու Սերգեյ Լոբանովը: 2-րդ տուրից հետո աղյուսակը սկսեց միանձնյա գլխավորել 2 միավոր վաստակած Կիրիլ Շուբինը: Արամ Հակոբյանը, Սերգեյ Լոբանովը, Նիկոլոզի Կաչարավան և Լամպրոս Գյանոուլակիսն իրենց ակտիվում ունեն 1.5-ական միավոր և բաժանում են 2-5-րդ հորիզոնականները: Շանթ Սարգսյանը վաստակել է 1 միավոր և բաժանում է 6-9-րդ հորիզոնականները: Կայանալիք 3-րդ տուրում Արամ Հակոբյանի մրցակիցն է լինելու մրցաշարի առաջատար Կիրիլ Շուբինը, իսկ Շանթ Սարգսյանը ուժերը կչափի Միխայիլ Նիկիտե



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am