Ադրբեջանը հրադադարը խախտել է 80 անգամ

Armenpress 12:21, 21 Մայիս, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն Արցախի զորքերի հետ շփման գծում մայիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հրադադարը խախտել է 80 անգամ՝ արձակելով ավելի քան 950 կրակոց։ Այս  մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 20-ին և լույս 21-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 950 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am