ՀՀ ԿԸՀ-ն հայտնել է Երևանի ավագանու բաշխված մանդատների թիվը

Armenpress 15:00, 21 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն, հիմք ընդունելով Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, «Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրության արդյունքների վերաբերյալ» ԿԸՀ որոշումը, կայացրել է որոշում` Երևանի ավագանի ընտրվելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքից, Երևանի ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` 

Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 46 մանդատ,

«Ելք» կուսակցությունների դաշինք` 14 մանդատ,

«Երկիր Ծիրանի» կուսակցություն` 5 մանդատ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am