Առաջին ոստիկան-ռոբոտը ծառայության Է ընդունվել Դուբայում

Armenpress 13:32, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Robocop առաջին ոստիկան-ռոբոտը պաշտոնապես ներառվել Է Դուբայի ոստիկանության կազմում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է Arabian Business հրատարակությունը:

Նշվում Է, որ ռոբոտի հասակը 170 սանտիմետր Է, քաշը՝ 100 կիլոգրամ: Այն հանդերձված Է հույզերի դետեկտորով, որը ճանաչում Է մարդկանց դեմքերի արտահայտությունը եւ ժեստերը մինչեւ 1,5 մետր հեռավորության վրա: Այսպիսով ռոբոտը կարող Է շփում հաստատել մարդկանց հետ եւ բացահայտել իրավախախտներին: Ռոբոտը տեղանքում կողմնորոշվում Է ներսարված նավիգատորի շնորհիվ, հաղորդակցվում Է վեց լեզվով, ներառյալ անգլերենը եւ արաբերենը: Քաղաքացիները կարող են դրա միջոցով վարկային քարտով վճարել ոստիկանության ծառայությունները:

Պարեկելով փողոցներն ու առեւտրական կենտրոնները՝ Robocop-ը կտրամադրի համապատասխան տեսագրություններ եւ դրանով իսկ կարգի պահապաններին կօգնի գտնելու հանցագործներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am