Արա Բալոյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա առթիվ

Armenpress 14:35, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Արա Բաբլոյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ժամանակի ու սերունդների միջով քայլող Ձեր արվեստը միավորում է տարբեր մշակույթներ, երկրներ ու ժողովուրդների: Այն ազգային ու համամարդկային է, երգարվեստի հանրահայտ ուղղությունններից մեկին պատկանելով` միաժամանակ առանձնահատուկ` ազնավուրյան:

Նույնքան ինքնատիպ են Ձեր ձայնն ու կատարողական արվեստը, եւ այդ ամենի շնորհիվ Ձեր կատարմամբ հնչող երգերը երջանիկ ճակատագիր ունեն` երկար տարիներ վայելելով հանդիսատեսի սերն ու համակրանքը: Այսօր էլ իմ մեջ պահելով Ձեր երգերից ստացած անջնջելի տպավորություններս` ջերմությամբ եմ հիշում նաեւ Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում եւ Ֆրանսիայում»:

Ազգային ժողովի նախագահը մաղթել է առողջություն, արեւշատություն եւ ամենայն բարիք: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am