Դուբայի լողափերը հանդերձել են «խելացի փարոսներով» գիշերային լողի համար

Armenpress 15:20, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեգակնային Էներգիայով եւ քամով աշխատող «խելացի փարոսներ» գիշերը կլուսավորեն Դուբայի լողափերը, դրանց թեստավորումը տեղի Է ունեցել Էմիրություն-քաղաքի լողափերից մեկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փարոսները կաշխատեն բացառապես արեգակնային Էներգիայով եւ քամու միջոցով՝ գիշերը լուսավորելով ծովը, ինչը բնակիչներին եւ զբոսաշրջիկներին թույլ կտա լողալ օրվա մութ ժամանակ: 
Ավելի վաղ Դուբայի լողափերին տեղակայել են «խելացի արմավենիներ», որոնք միացնում են Wi-Fi-ին, ինչպես նաեւ գրադարաններ՝ որպես «խելացի լողափերի» ստեղծման՝ քաղաքի իշխանությունների պլանի բաղկացուցիչ մասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am