Իրանն ԱՄՆ-ին մեղադրել Է Մերձավոր Արեւելքում «իրանատեցության» տարածման մեջ

Armenpress 16:30, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են «իրանատեցության» տարածման մեջ, որը կոչված Է Մերձավոր Արեւելքում զենքի վաճառքի ավելացմանը, ինչպես նաեւ «վտանգավոր ահաբեկիչներին» զենք վաճառելուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Press TV հեռուստաալիքին: 
«Կրկնելով Իրանի մասին այդ անհիմն հայտարարությունները, տարածելով իրանատեցություն, Միացյալ Նահանգների նախագահը (Դոնալդ Թրամփը) փորձել Է տարածաշրջանի երկրներին դրդել Էլ ավելի մեծ քանակությամբ զենքի գնման»,- մայիսի 22-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին: 
«ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պետք Է իմանան, որ Իրանը ժողովրդավարական, կայուն եւ ուժեղ երկիր Է…, որը կոչ Է անում խաղաղության, բարիդրացիական կապերի եւ այնպիսի աշխարհի ստեղծման, որը դիմակայում Է դաժանությանն ու ծայրահեղականությանը»,- հավելել Է Քասեմին:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացած հանդիպմանն ԱՄՆ-ի ղեկավարն ԻԻՀ-ին մեղադրել Է զինյալներին զենքի մատակարարումների մեջ, ինչպես նաեւ հայտարարել Է Իրանի պատասխանատվության մասին Լիբանանի, Իրաքի, Եմենի եւ Սիրիայի անկայուն իրադրության համար: Նրա խոսքով՝ քանի դեռ Թեհրանը «գործընկեր լինելու մտադրություն չի հայտնի խաղաղության (հաստատման) համար, բոլոր երկրները եւ ժողովուրդները պետք Է համատեղ ջանքերով մեկուսացնեն Իրանին», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am