Գրոհայինները գնդակոծել են Դամակոսը, Դեյր-էզ-Զորը և Դերաան

Armenpress 19:00, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոհայինները կրակ են բացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի, ինչպես նաև Դեյր-էզ-Զոր ու Դերաա քաղաքների ուղղությամբ. կան զոհեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է սիրիական մալուխային հեռուսատեսությունը:

Դեյ-էզ-Զորում Իսլամական պետության ահաբեկիչներն արձակել են ականանետեր Ալ-Ջուա և Հարաբեշ շրջանների ուղղությամբ: Մեկ մարդ զոհվել է, 18-ը ստացել մարմնական վնասավածքներ:  

Դամասկոսում ահաբեկիչները հրթիռային կայանքից գնդակոծել են Ալ-Մարզաա շրջանը: Վնասվածք է ստացել երեք մարդ:

Դերաա քաղաքում ահաբեկիչները կրակ են բացել մի շարք բնակելի տարածքների վրա: Վիրավորվել է երկու կին և երեխա, հասցվել է նյութական վնաս: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am