ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին

Armenpress 20:39, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի աշխատանքային խումբը մայիսի 23-ից 27-ը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին և «Աշուլուկ» զորավարժարանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության անցկացման վայրի տեղազննման աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am