ՀՀ-ում անցումային ժամանակահատվածում կապահովվի միջազգային պայմանագրերի իրավական կարգավորումը

Armenpress 20:27, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում հավանություն է տվել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ներկայացրած օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի նորընտիր Ազգային ժողովի առաջին գումարման պահից մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրն ընկած անցումային ժամանակահատվածում ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման և չեղյալ հայտարարման ընթացակարգերի իրավական կարգավորումը և բացերի վերացումը:

Միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է ՀՀ կառավարությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am