ՖԻՖԱ-ի նախագահը կժամանի Ռուսաստան և կքննարկի ԱԱ-2018-ի հեռուստահեռարձակման իրավունքների հարցը

Armenpress 21:52, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն մայիսի 23-ին կժամանի Ռուսաստան և կքննարկի 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի և Աշխարհի 2018 թվականի առաջնության հեռուստահեռարձակման իրավունքների ձեռք բերման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով championat.com-ը, այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Վիտալի Մուտկոն:

«Չգիտեմ, կարելի է արդյոք սա հրապարակել: Վաղը ՖԻՖԱ-ի նախագահը պետք է ժամանի  Ռուսաստան: Մենք ևս մեկ անգամ կխոսենք, թե ինչում է անհրաժեշտ պետության աջակցությունը և արդյոք պետք է, թե ամեն դեպքում հեռուստաընկերություններն անձամբ կլուծեն հարցը: Նրանք արդեն մի շարք առաջարկություններ են ներկայացրել: Դեռևս պայմանավորվել չեն կարողանում: Դա ոչ միայն մեր խնդիրն է: Նաև չեն կարողանում պայմանավորվել Իսպանիան ու Իտալիան: Դա շուկայական ոլորտ է, և դա ամենևին էլ այն չէ, ինչի համար պատասխանատու է պետությունը: Բայց, իհարկե, դա մեզ անհանգստացնում է»,- ասել է Մուտկոն:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am