Սերժ Սարգսյանը շնորհավորել է կոմպոզիտոր Արամ Սաթյանին ծննդյան 70-ամյակի առթիվ

Armenpress 11:42, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանին ծննդյան 70-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Լինելով ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի անվանի ներկայացուցիչներից՝ Ձեր տաղանդի շնորհիվ ստեղծել եք բազմաժանր երկեր, որոնք այսօր մեծ հաջողությամբ կատարվում են թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս: Ձեր ստեղծագործություններով, մանկավարժական, հասարակական ակտիվ գործունեությամբ Դուք վայելում եք երաժշտասեր հանրության հարգանքն ու համակրանքը: Մեծ է Ձեր ներդրումը մեր երկրի երաժշտական կյանքի զարգացման և երիտասարդ սերնդի ինքնադրսևորման նոր հարթակների ձևավորման գործում»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am