Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերում պայթյունից տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը

Armenpress 11:50, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հնչած պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքներին:

Անգլիայի Մանչեսթեր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա Էր մի քանի հազար մարդ, մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Վերջին տվյալներով՝ մահացել է 22 մարդ, վիրավորվել՝ 59-ը:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am