Լոնդոնում բացվում Է Չելսիի ծաղկի շոուն

Armenpress 12:13, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 23-ին Լոնդոնում բացվում Է աշխարհի ամենանշանավոր եւ հեղինակավոր այգեգործական ցուցահանդեսը՝ Չելսիի ծաղկի շոուն, մայիսի 22-ին ցուցահանդես են այցելել Մեծ Բրիտանիայի թագուհին, շոու-բիզնեսի բազմաթիվ աստղեր եւ լրագրողներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Vip-օրը շոու այցելած հայտնիների թվում Էին դերասաններ Ջուդի Դենչը եւ Հյու Բոնեւիլը, մեդիամագնատ Ռուփերտ Մերդոքը: Ավանդույթի համաձայն, ցուցահանդես Է եկել Եղիսաբեթ Երկրորդը, այս անգամ՝ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի, արքայադուստր թոռնուհիների՝ Բեատրիսի եւ Էժենիի, Էսեքսի կոմսուհի եւ Քեմբրիջի դքսուհի Քեյթի ուղեկցությամբ: Այցելության համար 91-ամյա թագուհին ընտրել Էր երկնագույն ծաղիկներով բաց գույնի կիսաշրջազգեստ եւ երկնագույն պիջակ:
Չելսիի ծաղկի շոուն կտեւի մինչեւ մայիսի 27-ը, դրա բլորո տոմսերը վաճառվել են բացումից երկու շաբաթ առաջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am