Անտոնիո Կոնտեն ճանաչվել է Անգլիայի լավագույն մարզիչ

Armenpress 14:42, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ճանաչվել է Անգլիայի մրցաշրջանի լավագույն մարզիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը: 2016/17 մրցաշրջանի արդյունքներով «Չելսի»-ին դարձավ Անգլիայի չեմպիոն: Ավելի վաղ ակումբը ևս 5 անգամ դարձել է երկրի չեմպիոն (1955, 2005, 2006, 2010, 2015 թվականներ):

Իտալացի մասնագետը «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց մրցաշրջանի մեկնարկին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am