Գտնվել Է բնածին ինտելեկտի աղբյուրը

Armenpress 15:24, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդացի, շվեդ, բրիտանացի եւ ամերիկացի գիտնականները հայտնաբերել են 40 գեն, որոնք պատասխանատու են մարդու ինտելեկտի բնածին զարգացման համար: Համապատասխան հետազոտությունը հրապարկվել Է Nature Genetics հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ գեները մասնագետներին հաջողվել Է գտնել այն աշխատանքների մետաանալիզի միջոցով, որոնք ներառում են եվրոպական ծագման գրեթե 80 հազար մարդու, այդ թվում՝ երեխաների տվյալները:
40 գեներից 11-ը գտել են զուգորդությունների լիահամագենային որոնմամբ, իսկ 29-ը՝զուգորդությունների լիահամագենային վերլուծությամբ: Դրանց Էքսպրեսիան հիմնականում իրականացվում Է գլխուղեղում եւ կապված Է նյարդային բջիջների զարգացման հետ:
Գոյություն ունի մարդու ինտելեկտի ձեւավորման երկու մրցակցող տեսակետ: Առաջինի համաձայն՝ դրա բարձր մակարդակի համար պատասխանատու են ժառանգական գործոնները, երկրորդ տեսակետը դրանում վճռական դեր Է հատկացնում դաստիարակությանը եւ արտաքին միջավայրին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am