Չինացին քաղաքում շրջել Է վզափոկով կոկորդիլոսի հետ եւ հետո դրանից խորոված պատրաստել

Armenpress 16:53, 23 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Լյաոնինի նահանգի Շենյան քաղաքի բնակիչը վզափոկով կոկորդիլոսի հետ շրջել Է մարդաշատ փողոցներով, իսկ այնուհետեւ դրանից խորոված Է պատրաստել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail հրատարակությունը: 
Երախը մեկուսաժապավենով փաթաթված կոկորդիլոսը տիրոջ հետեւից քայլել Է հետին թաթերի վրա՝ հատուկ լծասարքով: Արտասովոր տեսարանը գրավել Է բազմաթիվ մարդկանց: Ոմանք փորձել են լուսանկարվել սողունի հետ:   
Չինացին կոորդիլոսին տարել Է իր խորովածանոց, ինչից հետո մորթել Է գիշատչին եւ դրա միսը խորովել վաճառելու համար:
Սողունի երկարությունը կազմել Է շուրջ մեկուկես մետր: Դրան պահում Էին ֆերմայում, որտեղ կոկորդիլոսներ են բուծում մսի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am